Փողոցային վահանակների խնդիրն իմ լիազորությունից դուրս է: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, լրագեւրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:

«Բավականին խառը եւ անհասկանալի քաղաքականություն կա գովազդային վահանակների հետ կապված: Բայց ես արդեն գիտեմ, որ քաղաքապետարանը կարգավորման խնդիրները սկսում է կամաց-կամաց մշակել: Դուք կտեսնեք, որ այս տարվա մեջ բավականին անտրամաբանական գովազդային վահանակները քաղաքից կմաքրվեն: Արդեն մի մասը մաքրվել է»,-ասաց Մեսչյանը: