«Աշխատիր,  Հայաստան» ծրագրի սուբյեկտները մինչեւ վերջ նշված չեն: Այս մասին մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով, պետական գերատեսչությունները եւս մեկ ամիս ունեն, որպեսզի կարողանան սահմանել սուբյեկտները եւ վերջնաժամկետները:

Ավինյանը հավելեց, որ ստեղծվում է բջջային հավելված, որը թույլ  կտա կապ հաստատել գործատուի եւ պոտենցիալ աշխատողի միջեւ: «Հավելվածը թույլ կտա գործատուին եւ դիմողին կայքում ներկայացնել իրենց պահանջները, ինչը հնարավորություն կտա ավելի հեշտ գտնել  համապատասխան թեկնածուներին եւ աշխատատեղերը: Սակայն հավելվածի գործարկման  ժամկետը դեռ հայտնի չէ», - եզրափակեց նա:

Հիշեցնենք, որ մայիսի 15-ին տեղի  ունեցավ կառավարության նախաձեռնած «Աշխատիր Հայաստան» ծրագրի մեկնարկը, որին մասնակցում էին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: