Գերմանիան դադարեցնում է մասնակցությունը Իրաքի զինվորականների վերապատրաստման առաքելությանը տարածաշրջանում իրադրության սրման պատճառով: Այս մասին հայտնում է DPA գործակալությունը՝ վկայակոչելով Գերմանիայի զինվորական շրջանակներում աղբյուրներին:

Գործակալության տեղեկություններով՝ որոշումը համաձայնեցվել է միջազգային կոալիցիայի գործընկերների հետ, որը տարածաշրջանում հակազդում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը: