Հոկտեմբերին «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովին» մասնակցող հյուրերի անվտանգ եւ հարմարավետ տեղափոխությունն ապահովելու նպատակով Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հայտարարում է մրցույթ։

Մրցույթին կարող են մասնակցել 45-50 տեղատարողությամբ մեծ ավտոբուսներ եւ 17-20 տեղատարողությամբ միկրոավտոբուսներ ունեցող ընկերությունները։ Մրցույթի նախնական տեխնիկական առաջադրանքը ստանալու համար անհրաժեշտ է գրել [email protected] էլեկտրոնային հասցեին։ Լրացուցիչ հարցերի դեպքում կարելի է կապվել +374 11 40 70 01։ Մասնակցության հայտերն ընդունվում են նույն հասցեով, մինչեւ մայիսի 21-ը։

Նշենք, որ «WCIT 2019 -ՏՏ համաշխարհային համաժողովը» տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերի 6-9-ին։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո եւ աջակցությամբ։ ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի կողմից։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։