«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը «Բլոգնյուզ»-ի խմբագրին՝ Կոնստանտին Տեր-Նակալյաին իրազեկման ակցիայի համար Ոստիկանություն հարցաքննության կանչելը համարում է լրագրողի նկատմամբ ճնշում, խոսքի ազատության ու ազատ արտահայտման խախտում եւ կոչ անում հարգել մամուլի եւ ազատ արտահայտման ազատությունը։ Այս մասին «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորեւ.
««Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը հրավիրվել է Ոստիկանություն, որպեսզի մասնակցի #SutNikol ակցիայի իրազեկման կապակցությամբ հարուցված վարչական վարույթին:
Մամուլի ազատության ցուցիչում առաջընթաց գրանցած երկրում թվում է, թե չպետք է ազատ արտահայտման ազատությունը որեւէ պատասխանատվության ենթարկվի։ Կարծիք կա, թե Հայաստանում հասել էին նրան, որ նման դեպքերի համար պատասխանատվության, կարծես թե, չէին ենթարկվում։ Մինչդեռ, վերջին շրջանում սա «Բլոգնյուզ»-ի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանին իրավապահ մարմիններ կանչելու երրորդ դեպքն է։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը «Բլոգնյուզ»-ի խմբագրին իրազեկման ակցիայի համար Ոստիկանություն հարցաքննության կանչելը համարում է լրագրողի նկատմամբ ճնշում, խոսքի ազատության ու ազատ արտահայտման խախտում եւ կոչ անում հարգել մամուլի եւ ազատ արտահայտման ազատությունը։
Մեկ տարի աաջ նմանատիպ ակցիաներ էին իրականացնում #ՄերժիրՍերժին նախաձեռնության ակտիվ անդամները։ Իշխանափոխությունից հետո ակտիվիսները նմանօրինակ արարքների համար որեւէ պատասխանտվության չեն ենթարկվել։
Կոչ ենք անում հարգել խոսքի ազատությունը եւ երկակի ստանդարտներով չառաջնորդվել»։