ԱՄՆ-ը հասկանում է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ կապում են աշխարհագրական եւ պատմական կապերը։ Այս մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ Արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին։

Սակայն, ավելացրել է նա, շատերը կհամաձայնեն, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն սահմանափակում ԵՄ-ի, ԱՄՆ-ի կամ այլ հնարավոր գործընկերների հետ հարաբերությունները։ «Հայաստանը պատմականորեն եւ աշխարհագրորեն կապված է Ռուսաստանի հետ, բայց մշակութապես եւ արժեհամակարգով կապված է Արեւմուտքի հետ»,- կարծում է դեսպանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նախագահի անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը կոչ էր արել հրաժարվել Ռուսաստանի հետ կապերի պատմական կլիշեներից եւ անգամ հայտարարել էր, որ «ամերիկյան զենքն ավելի լավն  է ռուսականից»։