ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացմանը, զարգացմանը եւ բիզնեսի արդիականացմանը: Այս մասին ասաց Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր  դեսպան Լին Թրեյսին:

Դիվանագետը հիշեցրեց, որ 1992 թվականից ԱՄՆ-ն Հայաստանին ավելի քան 2 մլրդ դոլարի օգնություն է ցույց տվել:

Միայն 2018 թ.-ին տրամադրվել է 26.7 միլիոն դոլարի օգնություն: Ակտիվ ծրագրերն ու դրամաշնորհները ներկայումս կազմում են 66 մլն դոլար: Դեսպանի խոսքով, ամերիկյան կողմը շահագրգռված է աջակցել տեղական ձեռներեցության զարգացմանը եւ նրա մրցունակությանը: Հետաքրքրությունների ոլորտում են գյուղատնտեսությունը, հիդրոէներգետիկան, ՏՏ ոլորտը:

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանի կառավարությունը հետեւողական լինի բարեփոխումների իրականացմանը, վերացնի կոռուպցիան եւ ամրապնդի օրենքի գերակայությունը: ԱՄՆ-ն կշարունակեն աշխատանքը Հայաստանի կառավարության հետ», - վստահեցրեց դեսպանը: Միաժամանակ, նա նշեց, որ կառավարությունը չի կարող միայնակ իրականացնել բոլոր բարեփոխումները, նրան հասարակության աջակցությունն է պետք: Այս համատեքստում նա նշեց երկրի մարզերի զարգացման կարեւորությունը: