Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին բացել է աշխարհի ամենալայն կախովի կամուրջը՝ Նեղոսի վրայով, հաղորդում է AFP-ը:

Կամուրջը, որը հատում է Նեղոսը, մայրուղու առանցքային ուղին է, այն նախատեսված է խցանումները նվազեցնելու համար:

Կամրջի ամենալայն հատվածում կա յուրաքանչյուր ուղղությամբ 6 գիծ: Լայնությունը կազմում է 67,3 մետր:

Կամրջի բացմանը ներկա Գինեսի ռեկորդների գրքի տարածաշրջանային տնօրենն ասել է, որ այն աշխարհում ամենալայն կախովի կամուրջն է:

Կամուրջը հատում է Նեղոսի Վարլա կղզին, որտեղ մոտ 100000 բնակիչ է ապրում: