Տուրիզմն այն ոլորտներից է, որի վրա ուշադրություն է հատկացվում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից տնտեսական աջակցության ծրագրի շրջանակում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին՝ ներկայացնելով իր առաքելության առաջնահերթությունները:  

«Մենք ուղիներ ենք փնտրում՝ զարգացնելու տուրիզմն ու գյուղատնտեսությունը, որը Հայաստանը կարող է առաջարկել, օրինակ՝ չորամրգերը»,- ասել է նա:

Թրեյսին ընդգծել է շահագրգիռ բոլոր կողմերի մերձեցման կարեւորությունը: Նրա խոսքով՝ կան խելացի ձեռնարկատերեր, որոնք պատրաստ են ռիսկի դիմել եւ փոքր հյուրընկալ տներ կառուցել կամ տուրիստական առաջարկներ անել:

Այդուհանդերձ, դեսպանն ընդգծել է, որ դա կախված է նաեւ տեղի իշխանություններից: 

«Կանենք ամեն ինչ՝ Հայաստանին որպես ագրոտուրիզմի երկիր առաջ տանելու ուղղությամբ»,- ընդգծել է դեսպանը: