Իրաքում եւ Սիրիայում Իրանի կողմից աջակցվող ուժերի կողմից որեւէ սպառնալիք չկա: Այս մասին հայտարարել է բրիտանացի բարձրաստիճան գեներալ Քրիստոֆեր Գիկան, հաղորդում է Guardian-ը:

«Ոչ, որեւէ սպառնալիք չկա»,- ասել է գեներալ-մայոր Գիկան:

Նրա խոսքով՝ ինքը չի տեսել, որ Իրաքում շիա աշխարհազորայինները, որոնք, իր պնդմամբ, կապ ունեն Իրանի հետ, վերջին շրջանում փոխեն իրենց դիրքորոշումը: «Կարծում եմ՝ կարեւոր է ասել, որ նրանցից շատերը բավականին զիջող են, եւ մենք որեւէ փոոխություն չենք նկատել»,- հավելել է գեներալը: 

Գիկայի մեկնաբանությունը հակասում է ԱՄՆ պաշտոնական անձանց մեկնաբանություններին, որոնց համաձայն՝ «ակնհայտ ազդանշաններ» կան, որոնք վկայում են, որ  իրանի կողմից աջակվող ուժերը հնարավոր հարձակում են նախապատրաստում ԱՄՆ ուժերի դեմ՝ ի պատասխան Մերձավոր Արեւելք ԱՄՆ-ի կողմից ավիակիրների և ռմբակոծիչների խմբի ուղարկմանը: 

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը քննադատել է բրիտանացի գեներալի հայտարարությունը:

«Քրիստոֆեր Գիկայի մեկնաբանությունը հակասում է փաստացի սպառնալիքներին»,- ասվում է ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ: