Նիդերլանդները դադարեցրել են Իրաքում իրենց ռազմական ուսումնական առաքելությունը՝ անվտանգության սպառնալիքների պատճառով: Ինչպես հաղորդում է AP-ը՝ վկայակոչելով NOS հեռուստաընկերությունը, 50 մարդուց բաղկացած առաքելությունը դադարեցվել է՝ մինչ «հետագա հրահանգներ ստանալը»:

Նիդերլանդների ՊՆ ներկայացուցիչը հրաժարվել է այլ մանրամասներ ներկայացնել:

Նշվում է, որ հոլանդական զորքերը հիմնականում վերապատրաստում են քրդական ուժերին, որոնք պայքարում են տարածաշրջանում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ:

Ավելի վաղ Գերմանիայի կառավարությունը դադարեցրել էր իրաքցի զինծառայողների նախապատրաստումը՝ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածության պատճառով: ԱՄՆ Պետդեպարտամենտն ավելի վաղ կարգադրել էր արտակարգ իրավիճակների արձագանքման հետ կապ չունեցող ամերիկացի ծառայողներին հեռացնել Բաղդադի դեսպանատնից եւ Էրբիլի հյուպատոսությունից: