ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այսօր՝ մայիսի 15-ին, այցելել է կենտրոնական հոսպիտալ, որտեղ տեսակցել է այստեղ բուժվող մի քանի զինծառայողների։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Այսօր ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել էր կենտրոնական հոսպիտալ, որտեղ տեսակցեց մի քանի բուժվող զինծառայողների։ Նախարարը հանդիպեց Ագանիկ Զորոգլյանին, ով ապաքինվում է, արդեն հաղորդակցվում է եւ իր տրամադրությամբ նախարարին վստահեցրեց, որ շուտ ապաքինվելու է եւ շարունակի մարտական ծառայությունը։ Դավիթ Տոնոյանը հանդիպեց նաեւ Արգիշտի Սեփխանյանին ում վիճակը զգալիորեն բարելավված է»,– գրել է Արծրուն Հովհաննիսյանը: