Microsoft-ը Windows XP-ի, Windows 7-ի եւ այլ օպերացիոն համակարգերին նախազգուշացրել է անվտանգության լուրջ վտանգի մասին և կոչ արել թարմացնել համակարգիչներում իրենց օպերացիոն համակարգերը:

Ինչպես հայտնում է RG-ն՝ հղում անելով TechRadar-ին, համակարգիչները, որոնք մինչ այժմ հին օպերացիոն համակարգեր են կիրառում, գտնվում են ռիսկային գոտում:

Նախազգուշացումը հրապարակվել է Microsoft TechNet կայքում:

Նշենք, որ նմանատիպ՝ WannaCry վիրուս էր տարածվել 2017 թվականին: Այն վարակել էր 200-300 հազար համակարգիչ աշխարհի 150 երկրներում, իսկ վնասը կազմել էր 1 մլրդ դոլար: