ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լինն Թրեյսին չի տիրապետում ԱՄՆ իշխանությունների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին ինֆորմացիային:

«Այս պահին այդ մասով տեղեկություններ չկան»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրեյսին:

Ամերիկացի դիվանագետը հիշեցրել է անցած շաբաթ ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղեկալ Ջորջ Քենթի խոսքերն այն մասին, որ Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջև հարաբերությունների խորությունը չի չափվում այցերով:

«Բացի այդ, պատվիրակության այցը վկայում է համատեղ աշխատանքի պատրաստակամության մասին»,- հավելել է դեսպանը: