Ամերիկացի ֆերմերը ստիպված էր ոտքը դանակով կտրել՝ հայտնվելով գյուղտեխնիկայի ծուղակում, փոխանցում է Americaru-ն:

63-ամյա Կուրտ Կեյզերը 600 հա մակերեսով տեղամասում ցորեն էր տեղափոխում մի բունկերից մյուսը, երբ նրա ոտքը քաշվել է ներքին պտուտակով փողրակի մեջ: Ոտքը կոտրվել է, իսկ այն, ինչ մնացել էր՝ հայտնվել է մեխանիզմի մետաղական մասերի միջեւ, եւ տղամարդը ծուղակի մեջ է ընկել: Ազատվելու համար նա ստիպված էր ոտքը կտրել 8 սանտիմետրանոց դանակով եւ սողալ դեպի մոտակա հեռախոս օգնություն կանչելու:

Ֆերմերը հիվանդանոցում է անցկացրել մի քանի շաբաթ՝ տուն վերադառնալուց առաջ վերականգնվելով: