ԱՄՆ-ում դաշտում Ferrari հավաքածու է հայտնաբերվել:

Մեքենաները պատկանում են նախկինում հաջողակ փաստաբանի, որը հիվանդության պատճառով չի կարողացել վճարել փակ անգարում դրանց պահպանության համար, հաղորդում է Motor-ը:

Սկզբում մեքենաների սեփականատերը «Կորվետներ» է հավաքել, իսկ հետո անցել եվրոպական մեքենաներին: Ընդհանուր նա գնել է 13 Ferrari մեքենա՝ Testarossa, 308 Quattrovalvole, 400i, 328 եւ 348 եւ Mondial:

2011-2012 թվականներին նրա մոտ լուրջ հիվանդություն են ախտորոշել, դրա համար նա ընկերջոը խնդրել է վճարի դիմաց մեքենաները տեղափոխել հսկվող անգար:

Վատթարացող ինքնազգացողության պատճառով փաստաբանը մի քանի անգամ վճարում չի կատարել եւ բոլոր մեքենաները տեղափոխել են անգարի հարեւանությամբ գտնվող դաշտ:

Անգամ վճարումները կատարելուց հետո դրանք անգար չեն վերադարձրել: Դատավեճերի ընթացքում Ferrari-ները գտնվել են դաշտում: 13 մեքենաներից 2-ն անհետ կորել են, մնացածը նախատեսվում է վերանորոգել եւ վաճառել: