Կոտայքի մարզում մայիսի 15-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 23:20-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 OR 607 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բնակելի տան ալյումինե ցանկապատին, տապալել այն, առաջ ընթանալով՝ բախվել ընկուզենու և հայտնվել այգում: Բախումից հսկա ընկուզենու մի հատված կոտրվել է:

Վթարի հետևաքնով 5 հոգի, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել տան բնակիչները և ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, որոնք ժամանել էին 3 մարտական հաշվարկով:

Ոստիկանության կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: