«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրը պատմում է, թե ինչպես են ընթացել գազի սակագնի շուրջ Հայաստանի եւ Ռուսաստանի բանակցությունները. դրանք շատ հետաքրքիր ընթացք են ունեցել:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է «Գազպրոմի» ներկայացուցիչների հետ, նրան բացատրել են, որ գազի գնի հարցը քաղաքական է, պետք է խոսել Կրեմլի հետ, գնացել է Կրեմլ, ասել են՝ հարցը տնտեսական է, պետք է խոսել «Գազպրոմի» հետ: Ու այդպես էլ կառավարությունում չհասկացան, թե ով թանկացրեց գազը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում