Մայիսի 16-ին Երեւանում ընթանում է «Արեւելյան գործընկերության» թվային հմտությունների տարածաշրջանային ցանցի 6-րդ սեմինարը։

Սեմինարին մասնակցում են Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Լատվիայի ներկայացուցիչներ, փորձագետներ եւ ոլորտի մասնագետներ։

«Արեւելյան գործընկերության» թվային հմտությունների տարածաշրջանային ցանցն ուղղված է փորձի փոխանակմանը թվային հմտությունների ոլորտում, ԵՄ եւ մասնակից երկրների միջեւ կապերի խորացմանն ու համագործակցության ընդլայնմանը։ Թվային հմտությունների տարածաշրջանային ցանցը ձեւավորվել է «ԵՄ տնտեսական ինտեգրման եւ քաղաքականության համապատասխանության» հիման վրա եւ թվային շուկաների ինտեգրման ծրագրի շրջանակում։

Միջոցառումը ֆինանսավորվում է Եվրոպայի հանձնաժողովի եւ կազմակերպվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից։