ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշում կայացրեց, ըստ որի հունիսի 15-ից կդադարեցվի Արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գործունեությունը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վարչապետի՝ 2018-ի դեկտեմբերի 17-ի հանձնարարականի համաձայն՝ պետական կառավարման համակարգի շահագրգիռ մարմինների ղեկավարներին հանձնարարվել է սեղմ ժամկետներում ՀՀ վարչապետին ներկայացնել իրենց հսկողության տակ գտնվող՝ գործող ծրագրերի իրականացման գրասենյակների  հետագա  օպտիմալացման և դրանց գործառույթները համապատաս-խան նախարա¬րության կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացնելու վերաբերյալ առաջարկություն:

Նախարա¬րու¬թյուն¬ների ենթակայությամբ գործող ԾԻԳ-երի հետագա գործունեության շարունակման նպատակահար¬մա¬րության վերաբերյալ Արդարադատության նախարարության առաջարկվել էր լուծարել ՀՀ արդարադատության նախարարության «Դատաիրավական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը՝ հաշվի առնելով համապատասխան նոր ծրագրերի բացակայությունը:

Միաժամանակ, հարկ է նշել, որ Հիմնարկի գործառույթները շարունակելու են իրականացվել ՀՀ արդարադատության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով:

Նշենք, որ Հիմնարկի կողմից տվյալ պահին իրականացման վերջին փուլում է գտնվում ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող «Դատական գործերի թվայնացում և էլեկտրոնային դատարանների ներդրում Հայաստանի Հանրապետությունում» դրամաշնորհային ծրագիրը՝ որը ավարտվել է 2019թ. ապրիլի 30-ին: