Ֆիլիպինները որոշել է հետ կանչել Կանադայից իր դեսպանին եւ հյուպատոսներին այն պատճառով, որ կանադական կողմը 2013 թվականին Ֆիլիպինների տարածք ապօրինի ներկրված մի քանի տոննա թափոնները ժամանակին  դուրս չի բերել, հաղորդում է Channel NewsAsia-ն:

Անցյալ շաբաթ Մանիլայում իշխանությունները հայտարարել էին, որ Կանադան համաձայնվել է Ֆիլիպինների տարածքից աղբով մոտ 70 կոնտեյներներ դուրս բերել, որոնք ապօրինի ներկրվել են  մասնավոր կանադական ընկերությունների կողմից: Սակայն, Օտտավան մինչ օրս դա չի արել:

«Անցյալ շաբաթ նամակներ էին ուղղվելԿանադայում  մեր դեսպանի եւ հյուպատոսների հետ կանչման մասին», -ասել է Ֆիլիպինների ԱԳ նախարար Թեոդորո Լոքսինը:

Լոքսինը նշել է, որ Կանադան չի կատարել աղբահանությունը նախատեսված ժամանակում, որը Մանիլան սահմանել էր դրա համար: Վերջնաժամկետը մայիսի 15-ն էր:

Ֆիլիպիննների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն  նախկինում քննադատել էր Կանադային ապօրինի աղբը չհեռացնելու համար: 2016 թ.-ին Ֆիլիպինների դատարանը որոշել էր, որ թափոնները պետք է վերադարձվեն Կանադա: Սակայն Օտտավան մինչ օրս հրաժարվել է դա անելուց` նշելով, որ աղբը ներկրվել է մասնավոր ընկերությունների, այլ ոչ թե երկրի իշխանությունների կողմից: