Ծովում մոտ 2 կմ բարձրությամբ ջրային մրրկասյուն է առաջացել՝ գործարար շրջանից եւ Թանջոնգ Պագար լաստանավային տերմինալից քիչ հեռու, հաղորդում է Nat-geo-ն:
Ականատեսները կարողացել են նկարահանել իրենց աչքերի առջեւ մոլեգնող ջրային մրրկասյունը եւ ավելի ուշ հրապարակել երեւույթի լուսանկարն ու տեսանյութը:
Այս բնական ֆենոմենը երբեմն առաջանում է անձրեւների սեզոնին եւ հատկապես հաճախ՝ ինտենսիվ ամպրոպների ժամանակ, երբ մրրիկի էներգիան բարձրացնում է ջրի հոսքը:
Դրա առաջացումը կանխատեսելը դժվար է: Այս անգամ մրրիկն առաջացել է հանկարծակի. նավակները չեն հասցրել ափ վերադառնալ եւ հայտնվել են մոլեգնող տարերքի գերությունում:
Ընդհանուր առմամբ երեւույթը տեւել է մոտ 20 րոպե, զոհեր եւ ավերվածություններ չկան: