Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր 2019 թվականի հուլիսին ամառային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը։