Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, թե ինչու իր գործընկեր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին ՌԴ այցի ժամանակ սպիտակ «Պոբեդայով» շրջագայության չի տարել, ինչպես Պետքարտուղարության նախորդ ղեկավար Ջոն Քերրիին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հայրը, որն այդ «Պոբեդան» ինձ էր տալիս, ինչ-որ տեղ էր անհետացել, չգիտեմ»,- լրագրողներին կատակով պատասխանել է Լավրովը:

Ռեպլիկին, թե Քերրիի հետ նրանք, կարծես, ընկերներ էին, իսկ Ռուսաստանում Պոմպեոյի ընդունելությունը սովորական կիսապաշտոնականություն էր, ՌԴ ԱԳ նախարարը քմծիծաղ է տվել. «Ինչ կիսապաշտոնականություն, ինչի մասին եք խոսում»:

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն երեքշաբթի Սոչիում բանակցություններ է վարել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ, պետքարտուղարին ընդունել է նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Սա Պոմպեոյի առաջին այցն էր Ռուսաստան՝ որպես պետքարտուղար, այս պաշտոնին նա նշանակվել է 2018 թվականի մարտին: