Լրագրողները քիչ առաջ բոյկոտեցին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով դատական նիստը՝ պահանջելով լուծել բարձրախոսի հետ կապված տեխնիկական խնդիրը։ Լրագրողները հեռացան նիստերի դահլիճից՝ այդ կերպ հայտնելով իրենց բողոքը։

Նշենք, որ արդեն չորրորդ օրն է լրագրողները դժգոհում են դատական նիստերի դահլիճում ձայնագրառման հետ կապված տեխնիկական խնդիրներից։ Դատական նիստն ընթանում է ապակիներից այն կողմ, որտեղից սակայն  նվազ լսելի է կողմերի ձայնը, ինչի պայմաններում լրագրողները չեն կարողանաում պատշաճ կերպով լուսաբանել նիստի ընթացքը։ Դատարանն ընդառաջալեով լրագրողների բողոքին, թույլ տվեց նրանց ապակիներից այն կողմ հետևել նիստի ընթացիքն։

Նշենք, որ այս ընթացքում պաշտպանական կողմը մի քանի անգամ միջնորդել է դատական նիստը անցկացնել Շենգավիթի նստավայրում, որտեղ ավելի ընդարձակ նիստերի դահլիճ կա և կողմերի ձայները լսելի են, սակայն դատավորն այն առանց պատճառաբանության մերժել էր:

Հիշեցնենք, որ նախքան գործը նախաքննության պատրաստելը դատարանը պետք է անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինել-չլինելու հարցին և  մեղադրյալի կալանքը փոփոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշում կկայացնի։