Մայիսի 20-24-ը Ադրբեջանում կանցկացվեն լայնամասշտաբ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ՝ տարբեր տեսակի  զորքերի, ռազմական միավորումների ու ազգային բանակի ստորաբաժանումների ներգրավմամբ:

Ադրբեջանական  ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ զորավարժությունները ղեկավարելու է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը:

Զորավարժությունների հիմնական թեման գիշերային ժամերին թշնամու հարձակումը հետ մղելն է, նրան տարբեր ուղղություններովմ հարվածներ հասցնելը  եւ հարձակմանն անցնելը:

Տեղեկության համաձայն՝ զորավարժություններին ներգրավվելու են  մինչեւ 10 հազար զինծառայողներ, 150 միավոր տանկ եւ այլ զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի մինչեւ 200 հրթիռահրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր եւ ականանետեր, մինչեւ 35 ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ:

Մարտական հրաձգությամբ զորավարժությունները կանցկացվեն գիշերային ժամերին  տարբեր զորավարժարաններում: