«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից այսօր առավոտյան արդեն պաշտոնական շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է քրեականացնել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։

«Հարգելի համաքաղաքացիներ, ԲՀԿ խմբակցության անունից այսօր առավոտյան արդեն պաշտոնական շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նախագիծ, որով նախատեսվում է քրեականացնել 16 տարին չլրացած անձանց շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզը...

Գիտեք՞ խայտառակությունն ինչում է, որ ինձ անուղղակիորեն «ծանուցեցին», որ իմ այդ ջանքը շատ ծանր կարող է նստել ինձ վրա...

Ուրեմն ասեմ...

Թքած ունեմ բոլոր վտանգների վրա։ Իմ քաղաքական ուժի հետ մինչեւ վերջ պայքարելու եմ այդ արատավոր երեւույթի դեմ՝ ցանկացած վերջաբանի ակնկալիքով...»,–ասված է գրառման մեջ։