Google ընկերությունն իր բլոգում հայտարարել է թարգմանչի մասին, որն ուղղակիրոեն կկարողանա մի լեզվից մյուսը թարգմանել խոսքը՝ պահպանելով խոսողի ձայնը եւ տեմբրը, հաղորդում է RG-ն:

Մշակված ալգորիթմի միջոցով նեյրոցանցը երկար կարճաժամկետ հիշողությամբ կընդունի ձայնային մուտքագրումը եւ այն կմշակի որպես սպեկտրոգրամմա, իսկ հետո դրա հիման վրա անհրաժեշտ լեզվով նոր սպեկտրոգրամմա կստեղծի: Ընդ որում թարգմանված խոսքը կհնչի խոսողի ձայնով, սակայն դեռ մի փոքր «ռոբոտոացված» կլինի: