Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը մի շարք չարաշահումներ է կատարել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում նույն վարչության, ոստիկանության Լոռու մարզային վարչության եւ Տարոնի բաժնի ծառայողների միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Վանաձորի պետական բժշկական քոլեջի տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ըստ նախնական տվյալների, նույն քոլեջում ձեւակերպել է դստերը եւ մի շարք այլ անձանց, որոնք աշխատանքի չեն հաճախել եւ տնօրենը վատնման եղանակով հափշտակել է ընդհանուր 11.880.000 դրամ:

Առերեւույթ հանցագործության փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է քննություն: