Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար իրավիճակը բավականին բարդ է, քանի որ այն երկար ժամանակ սրվել է, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված հարցը ուռճացվել է: Մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նրա կարծիքով՝ իրավիճակն այնքան է շիկացել, որ Փաշինյանը որոշակի մեխանիզմների կարիք կունենա, որպեսզի նույնիսկ աննշան նահանջի դեպքում դեմքը պահպանի: «Եվ, իմ կարծիքով, հենց այս մեխանիզմների բացակայությունը Փաշինյանին թույլ չի տալիս այս խնդիրը լուծել միջազգային մակարդակում կամ գոնե փոխզիջման գալ: Կարծում եմ՝ ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Ռուսաստանից նույնպես պահանջներ են ներկայացվում եւ ճնշում գործադրվում, եւ անգամ՝ անձամբ Վլադիմիր Պուտինի կողմից, ինչպես ուղղակի, այնպես էլ անուղղակի կերպով: Այդուհանդերձ, այս խնդիրը լուծել չի հաջողվում»,- նշեց Հակոբյանը: