Գերմանիան հավատարիմ է իր դիրքորոշմանը, որի համաձայն՝ Huawei-ն, ինչպես նաեւ 5G-ի ստեղծման հարցով տենդերներում մասնակցող ընկերությունները պետք է համապատասխանեն կառավարության սահմանած չափորոշիչներին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ մեկնաբանելով չինական ընկերության դեմ ամերիկյան պատժամիջոցները, հաղորդում է Reuters-ը:

Մարտին Գերմանիան հեռուստահաղորդակցման մատակարարների համար կոշտ կանոններ էր սահմանել, սակայն չէր առանձնացրել Huawei տեխնոլոգիաները՝ զգուշանալով, որ կարող են վատթարանալ Պեկինի հետ հարաբերությունները:

Ավելի վաղ ԱՄՆ առեւտրի նախարարությունը հայտարարել էր, որ մտադիր է Huawei-ն սեւ ցուցակում ներառել: Ընկերությունը հայտնվել էր սեւ ցուցակում «ԱՄՆ ազգային անվտանգությանը հակասող գործունեության» համար: Ամերիկացի արտադրողները, որոնք Huawei են վաճառում, պետք է ԱՄՆ իշխանություններից հատուկ թույլտվություն ստանան:

«Այդ քայլը կխանգարի արտասահմանյան ընկերություններին օգագործել ամերիկյան տեխնոլոգիան այնպես, որպեսզի չխոչընդոտեն ԱՄՆ ազգային անվտանգությանը»,- հայտարարել է առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսին: