Amazon.com-ը Հնդկաստանում սկանդալի կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ առցանց  առեւտրի կայքում տեղադրվել են հնդուիստական աստվածների պատկերներով զուգարանակոնքի կափարիչներ եւ այլ առարկաներ: Արդյունքում Twitter-ում #BoycottAmazon հեշթեգն է հայտնվել:

Թվիթերի հազարավոր օգտատերեր սատարել են բոյկոտի կոչը, նրանցից ոմանք Հնդկաստանի ԱԳ նախարար Սուշմու Սվարաջային կոչ են արել միջոցներ ձեռնարկել աշխարհի խոշորագույն համացանցային խանութի դեմ, հաղորդում է  Reuters-ը:

Այս դեպքը հիշեցնում է 2017-ին կատարված միջադեպը, երբ Նյու Դելին դիմել էր Վաշինգտոնում սիեթլական ընկերությանն այն բանից հետո, երն կանադական կայքում հայտնվել էին Հնդկաստանի դրոշը հիշեցնող գորգեր: