Ֆլորիդայում ալիգատորը հայտնվել է ԱՄՆ ՌՕՈՒ բազայի թռիչքուղում: Զինվորականները բեռնիչ են օգտագործել սողունին դուրս բերելու համար:

Tampa Bay Times-ը հաղորդում է, որ խոշոր սողունը նկատվել է Մաքդիլ ՌՕՈՒ բազայի թռիչքուղում:  Facebook-ի էջում բազայի աշխատակիցները հրապարակել են գիշատիչի նկարը՝ նշելով, որ «ընկերասեր ալիգատորը պարզապես պատրաստվում էր թռիչքին»:

Ենթադրաբար ալիգատորը դուրս է եկել բազայի ջրամբարներից մեկից: Նրան անվտանգ վայր են տեղափոխել: