Իսրայելում մեղադրանքներ են ներկայացրել տղամարդու, որը թքել է Լեհաստանի դեսպանի վրա:

Reuters-ը հաղորդում է, որ դեպքը կոշտ դատապարտման է արժանացել Վարշավայի կողմից եւ ընդգծել է հակասեմականության եւ Հոլոքոստի պատմության վերաբերյալ երկրների  հարաբերությունների միջեւ լարվածությունը:

Կասկածյալ Էրիկ Լեդերմանը մեղադրվում է հարձակման եւ քրեական սպառնալիքների մեջ: Ոստիկանությունը հաղորդել է, որ նա հարվածել է մեքենայի տանիքին, որում գտնվել է դեսպան Մարեք Մաջերովսկին, իսկ հետո բացել է դուռը եւ երկու անգամ թքել  դիվանագետի վրա: Այդ մեղադրանքներով մինչեւ 5 տարվա ազատազրկում է սպառնում:

65-ամյա Լեդերմանը ներողություն է  խնդրել՝ ասելով, որ մեքենան ազդանշան է տվել եւ նա չի իմացել, որ դեսպանը ներսում է գտնվել: Նրա խոսքով՝ նա եկել է դեսպանատուն, որպեսզի իմանա իր ընտանիքի համար լեհական ռեստիտուցիայի մասին, որը վերապրել է Հոլոքոստը: Նա նշել է, որ դեսպանատան աշխատակիցը վիրավորել է իրեն:

Վերջին ամիսներին լեհ-իսրայելական հարաբերությունները վատթարացել են այն մեղադրանքների պատճառով, որ լեհական կառավարությունը հակասեմաական պահվածքի վերսկսում է թույլ տվել:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կամ դրանից հետո զավթված հրեական սեփականության ռեստիտուցիայի մասին ԱՄՆ օրենքը Վարշավայում քննադատություն է առաջացրել՝ Հոլոքոստի ժամանակ լեհերի դերի կապակցությամբ սրելով Իսրայելի հետ լարվածությունը: