Կա տեսակետ, որ պետք է ներառական պահել կազմը, եւ հնարավորինս շատ մարդ ներգրավել կուսակցություն, եւ կա նաեւ տեսակետ, որ կուսակցությունը փոքր թվակազմով պետք է լինի: Այս մասին այսօր՝ մայիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ՔՊ վարչության նախագահի ընտրության վերաբերյալ քննարկումներին եւ տեսակետներին: Ավինյանը հերքեց տեղեկությունը, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում թեժ պայքար կա, նշելով, որ վարչության ներսում միայն քարոզարշավ է.

«Քարոզարշավը շատ բնական երեւույթ է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար, քանի որ մենք այդ պրակտիկան ունենք դեռեւս բոլոր նախորդ ընտրություններից: Եվ որեւէ նոր բան չենք սահմանում: ՔՊ վարչությունում քիչ թվաքանակով լինելն էլ կրկին արդյունավետության հարց է: Արդյոք մեծ կուսակցությունը կարո՞ղ է արդյունավետ գործել, թե՝ ոչ»,- ասաց նա:

Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ականները դիմում են վարչության նախագահի պաշտոնի համար, Ավինյանը դժվարացավ պատասխանել:

Կարծիքին, թե կառավարությունում միայն ընդդիմախոսների առաջադրած նախագծերն են մերժվում, Ավինյանն ասաց, որ բացասական կարծիքներ են լինում նույնիսկ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչների կողմից առաջարկվող նախագծերին.

«Այդպիսի մշակույթ չկա, որ մերժվում է ուղղակի, որովհետեւ ընդդմիադիր ֆրակցիայի ներկայացուցիչ է ներկայացրել օրինագիծը: Իմ կարծիքով՝ այստեղ հարցը կոմունիկացիոն է, եթե մի փոքր իրար հետ ավելի ինտեսիվ աշխատենք, նման խնդիրներ ավելի քիչ կլինեն»,-ասաց փոխվարչապետը: