Վրաերթի ենթարկված 62-ամյա Էրսիկ Հակոբքոխվյանը մայիսի 15-ին ժամը 06.00-ի սահմաններում հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության լրատվական ծառայությունից:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցում «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 62-ամյա քաղաքացուն, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Կատարվում է քննություն։