ԱՄՆ-ն հիասթափված է. թուրքական դատարանը հրաժարվել է ազատ արձակել ամերիկյան հյուպատոսության աշխատակցին: Նախօրեին թուրքական դատարանը հրաժարվել է ազատ արձակել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակից Մեթին Տոպուզին:

«Հիասթափված եմ Թուրքիայում երեկ կայացած լսումների արդյունքներից: Մենք հավաստի ապացույցներ չտեսանք, սակայն Մետին Տոպուզը մնում է բանտում: Մենք կրկին կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին անպահաղ թափանցիկ եւ արդարացի կերպով լուծել այդ հարցը»,- ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Մորգան Օրտագուսը:

Տոպուզը, որը բանտում է 2017 թվականից, ԱՄՆ հյուպատոսության այն 3 աշխատակիցներից է, որոնց նկատմաբ քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել: Նա մեղադրվում է լրտեսության եւ իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման հետ կապի մեջ:

Մարտին Թուրքիան մեղադրանք առաջադրեց ամերիկացի եւս մեկ աշխատակցի նկատմամբ՝ նրան մեղադրելով Գյուլենի շարժման հետ կապի մեջ: