Վաշինգտոնը ԱՄՆ ճապոնական ավտոմեքենաների արտահանման քվոտա չի մտցնի։ Այս մասին ասել է Ճապոնիայի էկոնոմիկայի նախարար Թոշիմիցու Մոտեգին ԱՄՆ գործընկերոջ՝ Ռոբերտ Լայթհայզերի հետ հանդիպումից հետո, տեղեկացնում է Reuters-ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկացվել էր, որ դա հնարավոր է։ Մեքենաները մեծ խնդիր են երկու երկրների միջեւ առեւտրային բանակցություններում, որոնք սկսվել են այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ Խաղաղօվկիանոսյան գործընկերության առեւտրային համաձայնագրից։

ԱՄՆ-ի հետ Ճապոնիայի առեւտրային հաշվեկշռի պրոֆիցիտը երկար ժամանակ գայթաքար էր երկկողմ հարաբերություններում։ ԱՄՆ արտահանման սահմանափակման սպառնալիքը ցնցել էր ճապոնացի արտահանողներին։