60 մինի արբանյակներով, որոնք անհրաժեշտ են գլոբալ ինտերնետ ստեղծելու համար, Falcon 9 հրթիռակրի արձակումը հետաձգվել է մեկ շաբաթով, ասվում է SpaceX ընկերության Թվիթերում։ «Արձակման հետաձգումը անհրաժեշտ էր արբանյակների ծրագրային ապահովումը թարմացնելու եւ նորից ու նորից վերստուգելու համար»,- ասված է հաղորդագրությունում, տեղեկացնում է «Կոմերսանտ»-ը։

Falcon 9-ը պետք է մեկնարկեր Քանավերալի (Ֆլորիդա)  տիեզերակայանից մայիսի 17-ին։ Մինչ այդ նախատեսվում էր արձակումն իրականացնել մայիսի 16-ին, բայց ամսաթիվը փոխվեց վատ եղանակի պատճառով։ Արբանյակների խմբաքանակը առաջինն է 12 հազար սարքերից, որոնք պետք է արձակել նախագծի իրականացման համար։ Դրանք ուղեծրում պետք է լինեն մինչեւ 2020 թվականը։