Հայաստանի անվտանգության բաղադրիչի էական մասը կազմում է ՌԴ հետ ռազմաքաղաքական համագործակցությունը:

Մայիսի 17-ին Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Նրա հավաստմամբ՝ ՌԴ հետ հարաբերություններում ոչ մի խնդիր չկա, այդ թվում անվտանգության ոլորտում:

«Ավելին՝ մենք անընդհատ ավելացնելու ենք այդ ներուժը՝ ինչպես երկկողմ հարաբերություններրի մակարդակով, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակում», - նշեց նա:

Անդրանիկ Քոչարյանը հավելեց, որ Ռուսաստանի գործընկերների հետ հանդիպումները ուղղված էին համագործակցության սինխրանացմանը` ներառյալ իրավական դաշտում:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պատվիրակությունը Երեւանում է: