Միջատներով հացն ու մեդուզան եւ մի բաժակ կաթը ջրիմուռներից սովորական ընթրիք են լինելու XXI դարակեսի մարդու համար, ասվում է Saintsbury’s-ի՝ Բրիտանիայի սուպերմարքեթների խոշոր ցանցերից մեկի պատվերով կատարված հետազոտությունում, տեղեկացնում է HighTech+-ը։

Փորձագետների կարծիքով՝ առաջընթացը տեխնոլոգիաների ոլորտում, մասնավորապես՝ արհեստական ինտելեկտի հարցում, թույլ կտա անհատականացնել դիետան եւ անհրաժեշտ սննդանյութեր եւ վիտամիններ ստանալ հաբերի, պաստեղների կամ վիտամինացված սննդի ձեւով։

Ավելի մեծ թվով մարդիկ են մթերք ընտրելիս առաջնորդվում առողջական նկատառումներով, շրջակա միջավայրի եւ կենդանական աշխարհի պաշտպանության խնդիրներով։ Դա նշանակում է, որ արդի սննդարդյունաբերությունը չի կարողանա բավարարել բնակչության պահանջարկը, որն աճում է եւ սպառնում հասնել 9 մլրդ-ի 30 տարում, գրում է Guardian-ը։

Հաշվետվության հեղինակները կանխատեսում են, որ 2169 թվականին մարդկանց համար սովորական կլինի նման տեղեկությունը իրենց սննդային պահանջմունքների եւ հակումների մասին պահել մարմնում ներդրված միկրոչիպերում։

Չիպը անհրաժեշտության դեպքում ազդանշան կուղարկի սուպերմարքեթ, իսկ դրոնը կամ ռոբոտը պատվերը տեղ կհասցնի այնպես, որպեսզի համապատասխանի մարդու պահանջմունքներին։

Ապագայի կերակրացանկում ավելի քիչ կլինեն միսն ու կաթը։ Բրիտանացիների քառորդ մասն արդեն բուսակեր կլինի, դա կրկնակի ավելին է, քան այժմ։ Եվս կեսը կդառնա ֆլեքսիտար (երբեմն հում կենդանական միս կօգտագործի)։ Այլընտրանքային սպիտակուցների շուկան կաճի 25 տոկոսով։ Ընկույզներին փոխարինելու կգա բուսական կաթը ջրիմուռներից։

30 տարի հետո ձկան մսի սիրահարները չեն ուտի սաղմոններ, թյունաձուկ եւ ոստրեներ եւ կանցնեն մեդուզաներին, որոնք հիանալի բազմանում են անգիշատիչ տաք ջրերում։

Խոհարարներն, իհարկե, դեռ պետք է հնարամտություն ցուցաբերեն՝ տեսականու կրճատմանը հարմարվելու համար։

Միջատները սովորական ուտելիք կդառնան, խանութներում կվաճառվեն ծղրիդների ալյուր եւ ճպուռի մակարոն։ Սովորական ցորենը, եգիպտացորենը, բրինձն ու սոյան դուրս կմղվեն ավելի տարաշխարհիկ մորինգի եւ բամբարի կանաչ ընկույզի կողմից։