Նախկին բուժեղբորը, որը մի կնոջ մահափորձի եւ մեկ այլ կնոջ սպանության համար գտնվում է Դալլաս շրջանի բանտում, այժմ մեղադրել են Դալլաս եւ Քոլինզ շրջաններից եւս 11 ծեր կանանց սպանություններում:

USA.one-ը հաղորդում է, որ նրան մեղադրում են տարեց մարդկանց 1000 անբացատրելի մահերում: Գրեթե բոլոր զոհերը եղել են տարեց կանայք, հիմնականում ծերանոցներից: Հանցագործը որպես բուժեղբայր է ներկայացրել, սակայն իրականում լիցենզիա չի ստացել ոչ Տեխասում, ոչ ԱՄՆ այլ նահանգներում: Ամերիկայում նա անօրինական է գտնվել:

Իրավապահների տեսադաշտում նա հայտնվել է 2018-ի մարտին: 45-ամյա Բիլլ Չեմիրմիրը փորձել է բարձով խեղդամահ անել 91-ամյա կնոջը:

Կինը կորցրել է գիտակցությունը, իսկ հետո երբ արթնացել է, հայտնաբերել է, որ բոլոր թանկարժեք զարդերը գողացված են:

Մինչ այդ Չեմիրմիրը 2017-ին  փորձել էր նույն եղանակով կողոպտել նաեւ Ֆրիսկոյի Parkview ծերանոցից 93-ամյա կնոջը:

Նրա մեքենան նկատել էին տեսախցիկներով, երբ կասկածյալը հեռանում էր հանցագործության վայրից եւ ոստիկանությունը սկսել էր հետեւել նրան: Օրեր անց քննության ընթացքում խուզարկուները տեսել են, թե ինչպես է Չեմիրմիրը ինչ-որ բան նետում աղբարկղ: Այնտեղ զարդատուփ եւ թուղթ են գտել, որոնց հետքերը տարել են Լու Թխի Հարիսի տան մոտ. այստեղ ոստիկանները գտել են 81-ամյա կնոջ մարմին: 2018-ին Բիլլի Չեմիրմիրին կալանավորել են մահափորձի եւ սպանության համար: