Դուբայում քենիացի հավաքարարը դատապարտվել է մեկ տարվա բանտարկության դրան հաջորդող արտաքսմամբ այն պատճառով, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով՝ կծելով պոկել է մի կնոջ լեզվի մի մասը։

Ինչպես տեղեկացնում է GulfNews-ը, 28-ամյա զոհը լվացքատանն էր, երբ ամբաստանյալը նրանից հեռախոս է խնդրել, որպեսզի օգտագործի լապտերը կոշիկը փնտրելու համար։ Կինը տվել է հեռախոսը, բայց տղամարդը այն չի վերադարձրել։ Ավելի ուշ կինը եկել է նրա սենյակ եւ տեսել, որ նա քնել է։ Երբ կինն արթնացրել է նրան, որ վերցնի հեռախոսը, սա կատաղել է։

«Նա ինձ քարշ տվեց մահճակալի մոտ եւ փորձեց գրկել ու համբուրել։ Ես բրթեցի նրան, բայց նա ձեռքը դրեց կոկորդիս, իսկ հետո կծելով պոկեց լեզվիս մի կտորը»,- ասել է նա։

Բժիշկներին չի հաջողվել տեղում կարել լեզվի պոկված մասը, քանի որ մեղադրյալը այն թաքցրել էր եւ հրաժարվում էր տալ բժիշկներին։