Ոռոգման համակարգը տարան գցեցին Էներգետիկայի նախարարության տրամադրության տակ, որ վերահսկել չլինի։ Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» հ/կ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը անդրադառնալով՝ Հայաստանում ոռագման համակարգերի եւ դրանց վարձավճարներին։

Նրա խոսքով անհասկանալի են այն նորմատիվները, որով հաշվարկվում է, թե 1հա–ի համար, որքան պետք է վճարվի։

«Բազմիցս դիմել ենք վարչապետին այդ նորմատիվները ճշտելու համար, ամեն մի բույս իր ոռոգման նորմատիվն ունի եւ դրան որ փոխվարչապետը, ոչ նախարարությունը, ոչ ոք ուշադրություն չեն դարձնում, թե ոնց են գյուղացուն թալանում»,– ասաց Բերբերյանը։

Նրա խոսքով ոռոգման համակարգում շատ սխալ որոշումներ են կայացվել։

«Ջուրը ջրատարով ինքնահոս գնում է, բայց էլեկտրաէներգիայով հաշվում են  նոր վաճառում գյուղացու վրա։ Այս խայտառակությունը, ե՞րբ պետք է վերջանա»,– եզրափակեց Բերբերյանը։