Օհայոյի միջնակարգ դպրոցի աշակերտները փորձել են Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանել օճառի ամենամեծ պղպղջակով։ Նրանք դրա համար օգնության են կանչել Մեյֆիլդ Հայթսի բնակիչ Գերի Փերլմանին, որը պղպջակների «վարպետ» է։

Դպրոցականները փորձել են առաջ անցնել նախորդ ռեկորդից։ Ըստ Փերլմանի, ռեկորդը սահմանվել է, բայց դպրոցը սպասում է Գինեսի պաշտոնական հաստատմանը։