BMW-ն ներկայացրել է M5 Competition սեդանի հատուկ տարբերակ՝ Edition 35 Years, հաղորդում է «Կոմերսանտը»:

Նոր մեքենայի շնորհանդեսը նվիրված է  BMW M5-ի 35-ամյակին, որի առաջին սերունդը թողարկվել է 1984-ին: 2019-ին գերմանական ավտոարտադրողը տարբեր արտաքին տեսքերով 350 սեդան կարտադրի:

Հոբելյանական BMW M5-ը թափքի բացառիկ Frozen Dark Grey գույն է ստացել, մուգ 20 դյույմանոց անիվային սկավառակներ, սեւ արգելակային սուպորտներ:

Edition 35 Years տարբերակի սրահը տարբերվում է կաթնագույն թելով դարձակարված սեւ կաշվից երեսպատմամբ:

 BMW M5 Edition 35 Years-ը տեխնիկապես չի տարբերվում 2018-ի մայիսին ներկայացված BMW M5 Competition-ից: Սեդանը ունի նույն 625 ձիաուժ, 4.4 լ տուրբո V8 եւ 8 աստիճանի «ավտոմատ», ինչպես եւ նշված մոդելը: