«0038» հրամանը եւ 2008թ. մարտի մեկի գործողությունները միմյանց փոխկապակցված չեն, այդ հրամանում որեւէ սարսափելի գործողություններ չկան նկարագրված։ Այս մասին այսօր՝ մայսիսի 17–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռեբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը։

«Դատախազը փորձ է անում դրանք կապել իրար, սակայն երեւանցիներից բացի շատ այլ մարդիկ տեսել են, թե ինչպես են Երկրապահները կիսազինված քայլում, մտածելով՝ մոտենալ, թե՝ ոչ»,–ասաց նա ՝ նշելով, որ զինված ուժերին զորանոցային վիճակին բերելը հասցրել է նրան, որ ԵԿՄ–ն որեւէ ռեպրեսիվ գործողություն դրանից հետո չի արել։

«0038 հրամանի մեջ որեւէ սարսափելի գործողություն չկա, այդ հրամանով զորքերի տեղաշարժ է եղել մի կայազորից մյուսը,  Երեւանի կայազորի պետին տեղակալներ են նշանակել, որպեսզի աջակցեն այդ գործընթացին ։ Զորքերի ներգրավման գործընթաց, որպես այդպիսին չի եղել, մարտի 1–ին զորքը չի շփվել քաղաքացիների հետ, որոշ հատվածներում եղել են  նման դեպքեր, սակայն  տպավորություն, թե զորքը մտել է հրապարակ ու կրակել, նման բան չկա»,–ասաց փաստաբանը։

Հարցին, թե ի՞նչ ակնկալիքներ ունեն դատարանից, Օրբելյանը պատասխանեց.

«Հույս ունենք խափանման միջոց կալանավորումը կվերացվի, վատագույն դեպքում որպես խափանմ,ան միջոց ընտրվի անձնական երաշխավորությունը»,–ասաց նա։

Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանն է իր հերթին նկատեց, որ բացառիկ երեւույթ է թե հայաստանյան եւ թե միջազգային դատական  պրակտիկայում, որ երկու նախագահներ  մյուս նախկին նախագաի համար երաշխավորեն։

Այնուհետեւ պաշտպանները լրագրողներին ցույց տվեցին Մարտի 1–ի գործի վերաբերյալ նախկինում չհրապարակված կադրեր, որտեղ ըստ նրանց՝ երեւում է, թե ինչպես են ցուցարարները զինված ոստիկանների վրա առարկաներ նետում։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում չորս օր քննվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հիմնավոր լինել չլինելու հարցը։ Երեկ՝ մայսիսի 16–ին դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու. այն կհրապարակվի մայիսի 18–ին ժամը 16:00–ին։