Մայիսի 16-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանն ընդունել է Երեւան քաղաքի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներին՝ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյան գլխավորությամբ։

Արցախի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը  ներկայացրել է օրենսդիր մարմնի գործունեությունը եւ կառուցվածքը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը նշել է, որ այցի գլխավոր նպատակը Երեւանի եւ Ստեփանակերտի քաղաքային իշխանությունների միջեւ կապեր հաստատելը, բնակիչների խնդիրների ծանոթանալն ու օրենսդիր-գործադիր մարմինների հետ համագործակցության ուղիներ փնտրելն է:

Հանդիպմանը քննարկվել են տնտեսության զարգացմանը, հողերի մշակման գործընթացին, Արցախում վերաբնակեցման ծրագրերին, բուհերի  օպտիմալացմանը, հայկական երկու հանրապետությունների երիտասարդների փխինտեգրմանը վերաբերող հարցեր: