Իտալական մարմինը, որը կոչված է հետեւելու մրցակցության կանոնների կատարմանը, այսօր հայտարարել է, որ Google-ի գործունեության հետաքննություն է սկսել, գրում է IXBT-ն:

Հակամենաշնորհային կառույցի մասնագետները կասկածում են, որ ինտերնետ հսկան չարաշահում է գերիշխող դիրքը խելացի սարքերի օպերացիոն համակարգերի շուկայում:  

Հակամենաշնորհային վարչության հայտարարությունում նշվում է, որ Google ընկերությունը հրաժարվել է կողմնակի մշակող Enel X Recharge-ի հավելվցածն ինտեգրել իր Android Auto հավելվածում: