Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ մտադիր է մասնակցել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին, որտեղ նախատեսում է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Հիմա ես կլինեմ Նուր Սուլթանում, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին (տեղի կունենա մայիսի 29-ին), հետո հունիսին՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում,- ասել է Փաշինյանը ռուսաստանցի լրագրողների հետ հանդիպման ժամանակ։- Պետերբուրգում շփում (Պուտինի հետ) կլինի, իհարկե»։

Հայաստանի վարչապետը նշել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները «զարգանում են նորմալ»։ «Ես գոհ եմ մեր հարաբերությունների վիճակով»,- ընդգծել է նա։